«Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալաստյանը փաստաբան Արսեն Բաբայանի միջոցով ուղերձ է հղել ՔԿՀ-ից։
«Սիրելիներ՝
Շնորհակալ եմ համախոհներիս ու գաղափարակից ընկերներիս այս օրերին ցուցաբերած աջակցության ու քաղաքացիական ակտիվ դիրքորոշման համար։ Գիտեմ, որ շատ դժվար է։
Նիկոլի Հայաստանում, որտեղ հետապնդվում է հայի խիղճը, հավատքն ու հայրենասիրությունը, փոխարենը՝ փառաբանվում է ստամոքսը, սատանիզմն ու պանթուրքիզմը։
Կոչս ու հորդորս բոլորին՝ չհանձնվել, չհուսահատվել, չհամակերպվել։
Ընդհակառակը՝ հավատալ, համախմբել և հաղթել։
Հայ ազգին հարկավոր են նոր առաջնորդներ։
Հայ ազգին հարկավոր է նոր որակի իշխանություն։
P.S․ Թակիր, որ բացես,
Փնտրիր, որ գտնես»,- ասվում է ուղերձում։








