Foto

Ստյոպա Մկրտչյանը կարիերան կշարունակի Գերմանիայում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը կարիերան կշարունակի Գերմանիայում։ Այս մասին գրում է Glas Slavonije։ 

23-ամյա ֆոպտբոլիստը խորվաթական «Օսիեկից» կտեղափոխվի գերմանական «Նյուրնբերգ», որը հանդես է գալիս Գերմանիայի երկրորդ դիվիզիոնում։ 


Ըստ աղբյուրի, Մկրտչյանն արդեն գտնվում է Գերմանիայում եւ բուժզննում անցնում, որից հետո նախատեսված է պայմագրի ստորագրումը գերմանական ակումբի հետ։ ։ 

Ստյոպա Մկրտչյանի տրանսֆերային արժեքը կկազմի 750 հազար եվրո, ինչպես նաեւ 10 տոկոս ֆուտբոլիստի հետագա վաճառքից։

«Նյուրնբերգը» ներկայումս Բունդեսլիգայի երկրորդ դիվիզիոնում մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը։