Foto

Մյասնիկյան գյուղի բնակիչը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց էր պահել. ոստիկանների բացահայտումը


Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները հունվարի 29-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մյասնիկյան գյուղի 39-ամյա բնակիչը թմրամիջոց և ապօրինի զենք-զինամթերք է պահում:


Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 39-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 2 փաթեթ, իսկ արհեստանոցում՝ կարճեցված մեկփողանի ողորկափող հրացան, սվին-դանակ, հակագազեր և զինվորական այլ պարագաներ:



Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:


Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից։



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: