Բեռլինի հարավ-արևմուտքում մոտ 25 500 տնային տնտեսություն և 1200 բիզնես գրասենյակ մնացել են առանց էլեկտրաէներգիայի ձախ ծայրահեղականների կողմից իրականացված հարձակումից հետո, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Deutsche Welle-ն՝ հրապարակելով մայրաքաղաքի էլեկտրաէներգիայի օպերատոր «Ստրոմնեց Բեռլին»–ի հայտարարությունը։ ։
Նշվում է, որ Էլեկտրաէներգիայի խոշոր անջատումը պայմանավորված է եղել Լիխտերֆելդեի էլեկտրակայանի մոտ գտնվող Թելտովի ջրանցքի վրայով անցնող մալուխային կամրջի հրկիզմամբ։ Զելենդորֆ, Նիկոլասե և Վանզե շրջաններում վերանորոգման աշխատանքները կշարունակվեն մինչև հունվարի 8-ի երեկոյան։
Բեռլինի քաղաքապետ Կայ Վեգները հայտնել է, որ էլեկտրաէներգիայի անջատումներից տուժել է քաղաքի շուրջ 100 000 բնակիչ։
«Բեռլինի հարավ-արևմուտքում մոտ 20 դպրոց մնում է փակ, սակայն տուժած տարածքներում գտնվող 74 խնամքի տներից 72-ում էլեկտրաէներգիան վերականգնվել է»։









