Իրանի պաշտպանության գերագույն խորհրդի քարտուղարությունը կոշտ հայտարարությամբ է արձագանքել սպառնալիքների սրմանը և երկրի ներքին գործերին միջամտությանը՝ պաշտոնապես ուրվագծելով ընդունելիի սահմանները և զգուշացրելով ուժ կիրառելու պատրաստակամության մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։
Փաստաթղթում մասնավորապես ընդգծվում է, որ Իրանի անվտանգությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չեն և հանդիսանում են անանցանելի կարմիր գիծ։
Նշվում է, որ ազգային շահերի նկատմամբ ցանկացած ոտնձգություն կամ երկրի ներսում իրավիճակը անկայունացնելու փորձ կհանգեցնի համաչափ, ճշգրիտ և որոշիչ պատասխանի։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը օրինական պաշտպանության շրջանակում չի սահմանափակում իրեն միայն հարձակման իրականացումից հետո արձագանքելով։ Սպառնալիքի օբյեկտիվ հատկանիշների առկայությունն այժմ համարվում է անվտանգության հավասարման մաս»,- նշված է Պաշտպանության գերագույն խորհրդի քարտուղարության հայտարարությունում։
Հունվարի 5-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող է հարված հասցնել Իրանին, եթե այդ երկրում զոհեր լինեն իրանական ռիալի կտրուկ արժեզրկման դեմ դժգոհող ցուցարարների շրջանում









