Թեհրանում լարվածությունն աճում է, ցուցարարները շարժվում են դեպի խորհրդարան, հաղորդել են իրանական լրատվամիջոցները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցուցարարներին հաջողվել է հեռացնել Խորամաբադ քաղաքի անվտանգության ուժերին և վերահսկողություն հաստատել կառավարական մարմինների նկատմամբ։
«HRANA» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ Իրանում ձերբակալվել է առնվազն 1,203 քաղաքացի և զոհվել՝ առնվազն 29 ցուցարար:
Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունների դեմ բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 9-րդ օրը։









