Foto

Մենք Վենեսուելան կդարձնենք ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցը Լատինական Ամերիկայում. Մարիա Կորինա Մաչադո

Անկախ Վենեսուելան դա, նախևառաջ, նշանակում է ապահով դաշնակից անվտանգության հարցում, հանցագործության կենտրոնի ապամոնտաժում և Ամերիկան անվտանգության վահանի վերածում, հայտարարել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ և Նոբելյան դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոն:

«Մենք անցյալում կթողնենք բոլոր ավիրածությունները, որոնք երկրին հասցվել են այս սոցիալիստական և հանցագործ ռեժիմի օրոք և Վենեսուելան կդարձնենք ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցը Լատինական Ամերիկայում: Մենք Վենեսուելան կդարձնենք Ամերիկայի էներգետիկ կենտրոնը: Մենք կվերականգնենք օրենքի գերակայությունը, կբացենք շուկաներ, կապահովենք անվտանհգությունն օտարերկրյա ներդրումների համար», - նշել է Մաչադոն:

aysor.am