Foto

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպանը կnտրվածք է ստացել

«Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հաստատել է թիմի պաշտպան Յոշկո Գվարդիոլի ստացած լուրջ վնասվածքի մասին տեղեկությունը։ Ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ խորվաթ ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ սրունքի մեծ ոլոքի կոտրվածք։


Պաշտպանը վնասվածքը ստացել է հունվարի 4-ին կայացած Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի՝ «Չելսիի» դեմ հանդիպման (1:1) երկրորդ խաղակեսում։ Նշվում է, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում Գվարդիոլը կենթարկվի վիրահատության, իսկ ապաքինման հստակ ժամկետների մասին կհաղորդվի լրացուցիչ։

Գվարդիոլը «Մանչեսթեր Սիթիի» շարքերը համալրել է 2023 թվականի ամռանը՝ տեղափոխվելով «Լայպցիգից» 90 միլիոն եվրոյի դիմաց։


Նրա գործող պայմանագրի ժամկետը «քաղաքայինների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։

Ընթացիկ մրցաշրջանում խորվաթ պաշտպանը մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։