Foto

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը չի խաղա Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի՝ «Աթլետիկի» դեմ խաղում․ նա կրկին վնաuվածք է ստացել

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը չի կարողանա օգնել թիմին Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի՝ «Աթլետիկի» դեմ խաղում, հայտնում է Sport.es-ը: 33-ամյա գերմանացին վնասվածք է ստացել մարզման ժամանակ:

Առաջիկայում դարպասապահը բուժզննում կանցնի, ինչից հետո պարզ կդառնան վերականգնման ժամկետները: Աղբյուրի փոխանցմամբ՝ վնասվածքը կարող է ազդել ֆուտբոլիստի՝ «Ժիրոնա» վարձավճարով հավանական տեղափոխության վրա, ինչի մասին հաղորդվում էր այս շաբաթ:

Ընթացիկ մրցաշրջանում Տեր Շտեգենը մասնակցել է ընդամենը մեկ հանդիպման (Իսպանիայի գավաթի խաղարկությունում՝ «Գվադալախարայի» դեմ)՝ վնասվածքի պատճառով բաց թողնելով խաղերի մեծ մասը:

«Բարսելոնա» — «Աթլետիկ» հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ հունվարի 7-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: