Foto

Ռամզան Կադիրովի 20-ամյա որդին դարձել է Չեչնիայի փոխվարչապետ

Չեչնիայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարար, հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի որդին՝ 20-ամյա Ախմատ Կադիրովը, նշանակվել է Չեչնիայի փոխվարչապետի պաշտոնակատար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին Ռամզան Կադիրովը հայտնել է իր Telegram ալիքում։

Նշանակումը կատարվել է հանրապետության վարչապետ Մագոմեդ Դաուդովի առաջարկությամբ: Միևնույն ժամանակ, Չեչնիայի փոխվարչապետի պաշտոնակատար է նշանակվել նաև ազգային քաղաքականության, արտաքին հարաբերությունների, մամուլի և տեղեկատվության նախարար Ահմեդ Դուդաևը:

Ռամզան Կադիրովը Ախմատ Կադիրովին և Ահմեդ Դուդաևին բնութագրել է որպես պատասխանատու և արդյունավետ ղեկավարներ՝ նշելով նրանց կառավարման փորձը և ներդրումը հանրապետության զարգացման գործում։