Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի նորանշանակ տեղակալ Գևորգ Խալաթյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Նիստին մասնակցել են Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Խորհրդակցության ընթացքում Արթուր Պողոսյանը, անդրադառնալով Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության առանցքային դերակատարությանը, հույս է հայտնել, որ պետի տեղակալը բարեխղճորեն կիրականացնի գլխավոր վարչության առջև դրված խնդիրները:
Գևորգ Խալաթյանը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին և հավաստիացրել, որ կգործադրի առավելագույն ջանքեր՝ գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթների նախաքննության պատշաճ կազմակերպման և իրականացման ուղղությամբ:









