Օրերս համացանցում տեսանյութեր էր շրջանառվում, որում երևում էր թե ինչպես է մայրաքաղաքի Փափազյան փողոցում հանդիպակաց վարում «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ Համացանցում տեղ գտած մի տեսանյութում էլ Աշտարակի խճուղում նույն կերպ վարում էր «Հոնդայի» վարորդը: Այս երկու դեպքով էլ Երևանի պարեկները հայտնաբերել են վարորդներին։ Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 18-րդ մասը հստակ սահմանում է՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, և եթե առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 4 միավոր:
Հարգելի՛ վարորդներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, հարգել երթևեկությունը ձեզ հետ կիսող մյուս մասնակիցներին։









