ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2020 թվականի ամռան ընթացքում ընկերության տնօրենն առանց ընկերության սեփականատիրոջ իմացության հափշտակել է 75 մլն ՀՀ դրամ գումար:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ֆիզիկական անձին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգվել է:









