Foto

Բացեք իմ ինքնակենսագրականը, այնտեղ գրված է՝ մաքուր, ճիշտ, «պարյադչնի» տղա. Վարդան Ղուկասյան

Բարեպաշտ, ազգասեր, հավատ ունեցող հայերը պետք է հավաքվեն, հելնեն և պաշտպանեն իրենց հայրենիքը.  ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ասաց Գյումրու քաղաքապետ, այժմ կալանքի տակ գտնվող Վարդան Ղուկասյանը։

«Իմ արյունը, իմ կարգը թույլ չի տալիս նման ապրելակերպ։ Երբ բացեք իմ կենսագրականը, հորս, պապերիս՝ գրված է՝ մաքուր, ճիշտ, պարյադչնի տղա, ես էլ նույնն եմ ու տենց կմնամ»,-դատական նիստի ավարտին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ արձագանքելով լրագրողի այն հարցին, արդյոք հնարավո՞ր է, որ իշխանությունների հետ ինքը պայմանավորվածություն ձեռք բերի։

Նա ավելացրեց, սա տեսակի կռիվ է։

«Մի դատվեք, որ չդատվեք, Աստվածաշունչն ասում է, կգա ժամանակը, ամեն մեկն իր արածի համար պատասխան կստանա»,-հայտարարեց Ղուկասյանն ու հեռացավ դատարանի դահլիճից։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 2-ին ժամը 14։00-ին։