Խաչիկ գյուղի պատարագից առաջ ես հանդիպել են Վեհափառին, Վեհափառն ասել է՝ դու պարտավոր ես և պետք է ներկա լինես թեմում մոտուցվող պատարագներին, և պիտի նայես, որ կողքից միջամտություններ չլինեն, ընթացքը լինի սովորական, նորմալ։ Այս մասին, այսօր Մայր Աթոռում Եպիսկոպոսաց ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը:
Նշենք, որ նա Խաչիկ գյուղում ներկա է եղել պատարագի, որին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վայոց Ձորի թեմի առաջնորդը նշել է, որ վարչապետը, ինչպես բոլոր հայերը, իրավունք ունեն ներկա լինել պատարագին։ «Ես այդտեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում: Ես ուրախ եմ, որ այդ պատարագը եղել է, ներկա են եղել և վարչապետը և շատ մարդիկ»,- ավելացրել է նա:
Երբ լրագրողները դժգոհեին, որ իրենց հարցերին հստակ պատասխաններ չի տալիս, միայն կրկնում է, որ բոլոր հարցերի պատասխանը կտա Եպիսկոպոսաց ժողովը, նա ասաց. «Երբ հարցը տալիս եք և չեն պատասխանում, դա ևս պատասխան է։ Իմ առաջին մասնագիտությունը ժուռնալիստիկան է»։
«Ես որևէ մեկի դեմ խնդիր չունեմ և եթե տեղյակ եք, այն ամենը, ինչ մտածում եմ, ժողովների ժամանակ ասում եմ բաց և ուղիղ՝ առանց վախենալու։ Ժողովի ժամանակ եթե հարց լինի և կարծիք պահանջվի, ես իմ կարծիքը կասվի։ Այդ կարծիքը դուք եք պահանջում, ոչ թե ժողովը»,- ասել է Սրբազանը՝ անդրադառնալով հարցին, թե նրա վարանող պատասխաններից կարո՞ղ ենեզրակացնել, որ դուք կաթողիկոսի դեմ խնդիր ունի:









