Foto

Սամվել Կարապետյանն իր գրպանից ՀԷՑ-ի աշխատակիցներին վճարել է 11 մլրդ հավելյալ աշխատավարձ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

ՀԷՑ–ում աշխատավարձերը որոշում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այս մասին հայտնել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Ռոմանոս Պետրոսյանի այսօրվա հայտարարություններին։

«ԲԷՑ–ում նույն աշխատավարձն է, եթե այդպես է` ինչու ԲԷՑ–ի աշխատավարձերը չեք բարձրացնում»,–հարց տվեց Կարապետյանը։

Նա նշեց, որ վերջին տարիներին Սամվել Կարապետյանը իր գրպանից ՀԷՑ աշխատակիցներին վճարել է 11 մլրդ հավելյալ աշխատավարձ, որ աշխատավարձերը բարձր պահի կամ ավել մարդ պահի աշխատանքի։

Ավելին՝ տեսանյութում։