Foto

Այս ի՞նչ օրի հասանք, որ մեր դեմ տեղեկատվական պատերազմը համակարգող Հաջիևը հանրայինում եթեր ստացավ

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ֆեյսբուքում տեսա, որ Պետրոս Ղազարյանը կիսվել է Արեգ Քոչինյանի հետ իր հարցազրույցի հղումով և հավելել.
«Հայ փորձագետները վերադարձել են Բաքվից։ Ալիևի օգնական Հաջիևի ուղերձները»։

Ինչպե՞ս է ստացվում, որ Պետրոս Ղազարյանը հայ փորձագետի հետ Հ1-ի եթերում նստած քննարկում է Ալիևի օգնականի ուղերձները, իսկ հայ քաղաքական գործիչները հնարավորություն չունեն ամենադիտվող հաղորդաշարի տաղավարից իրենց ուղերձները հղելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։

Այս ի՞նչ օրի հասանք, որ հայ ժողովրդի դեմ տեղեկատվական և հեգեբանական պատերազմների ճարտարապետ ու համակարգող Հիքմեթ Հաջիևը հանրայինի եթեր ստացավ իր ուղերձները փոխանցողի միջոցով…