Երևանի քաղաքապետարանը Կենտրոն վարչական շրջան անձնական ավտոմեքենաների մուտքն արգելելու որոշում ներկայում չունի։ Այս մասին գրում են լրատվամիջոցները՝ հղում անելով Երևանի քաղաքապետարանից։ Քաղաքապետարանից այս կերպ են արձագանքել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի այն հայտարարությանը, թե քաղաքային իշխանությունը մտադիր է մինչև ընթացիկ տարվա վերջ արգելել սեփական ավտոմեքենաների մուտքը Կենտրոն վարչական շրջան։
«Ներկայում նման սահմանափակում կիրառելու մասով որոշում չկա»,- հայտնել են Երևանի քաղաքապետարանից։









