Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ-Թանին Հայաստանում Կատարի նոր դեսպան է նշանակել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է The Peninsula-ն, Կատարի Էմիրի հրամանագրով Հայաստանում Կատարի դեսպան է նշանակվել Մանսուր Աբդուլլահ Սալեմ Սաադ Ալ-Սուլայթինը։









