Foto

Իրանի ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Նոյեմբերի 22-ին` ժամը 4.50-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ինքնաթիռի ժամանումից հետո, ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 33-ամյա տղամարդը:
Մայիսի 26-ից նա հետախուզվում էր Իրանի Իսլամական Հանրապետության ինտերպոլի կողմից` վստահության չարաշահման և կեղծիքի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։