2025 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում թթվասերը թանկացել է 5.6%-ով, կաթնաշոռը՝ 5.2%-ով, մածունը՝ 4.8%-ով, կաթը՝ 4%-ով։ Տվյալները հրապարակել է Վիճակագրական կոմիտեն։
Կաթնամթերքի գները կտրուկ բարձրացել են հոկտեմբերին։ Մինչդեռ նախորդ ամիսներին 12-ամսյա գնաճը բավականին ցածր է եղել, անգամ գնանկումներ են գրանցվել։ Իսկ հոկտեմբերի գնաճն անզեն աչքով էլ ակնհայտ էր։
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը նախաուսումնասիրում է կաթնամթերքի գների բարձրացման թեման։ Թե դա կոնկրետ ինչ է ենթադրում և ինչ քայլեր են արվում, հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը չմանրամասնեց՝ նշելով, որ դա կարող է խանգարել նախաուսումնասիրությանը։
Թե երբ կորոշվի՝ կա՞ն այստեղ հիմքեր վարույթ հարուցելու, առայժմ հայտնի չէ։ Չի բացառվում, որ դա ամիսներ տևի։
Ավելին՝ սկզբնաղբյուրում:









