Ռումինիան նոյեմբերի լույս 24-ի գիշերը տագնապով օդ է բարձրացրել չորս կործանիչ՝ Ուկրաինայի սահմանին օդային իրավիճակը վերահսկելու համար։ Այս մասին հայտարարել են Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարությունում, հայտարարությունըհրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում։
«Ռադիոտեղորոշիչ հսկողությանհամակարգը հայտնաբերել է օդային թիրախներ Ուկրաինայի Իսմայիլ քաղաքի ուղղությամբ, և երկու Eurofighter Typhoon ինքնաթիռներ օդ են բարձրացվել օդայինիրադրության դիտարկման համար», - ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ տեղական ժամանակով ժամը 01:45-ին Զմեիյնի կղզուց 30 կմ հյուսիս օդային թիրախների հայտնաբերումից հետո Ռումինիայի ռազմաօդային ուժերի ևս երկու F-16 Fighting Falcon ինքնաթիռ թռիչքի հրաման է ստացել: Ընդ որում, օդային օբյեկտների ներթափանցում Ռումինիայի տարածք չի գրանցվել։









