Foto

ԵՄ առաջնորդները Ուկրաինայի հարցով հանդիպում կանցկացնեն

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան Անգոլայի Լուանդա քաղաքում կանցկացնի Եվրամիության առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպում՝ Ուկրաինայի հարցի կարգավորման հարցը քննարկելու համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Կոստայի ներկայացուցչին։


Հանդիպումը նախատեսված է Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 10:30-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 13:30-ին)։

Գործակալության տվյալներով՝ ԵՄ-Աֆրիկա գագաթնաժողովին չմասնակցած եվրոպացի առաջնորդները հրավիրվել են՝ առցանց միանալու հանդիպմանը։