Foto

Քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանությունը քաղաքական կարևորագույն օրակարգերից է. փաստաբան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է.

«Վաղը 20.11.2025թ, ժամը 15:00-ին «Հայաստան» դաշինքը ՀՀ գլխավոր դատախազության դիմաց ակցիա է իրականացնելու ի պաշտպանություն քաղբանտարկյալների

Որպես այս տարիներին քաղաքական հետապնդումների ենթարկված բազմաթիվ քաղաքացիների գործերով ներգրավված իրավապաշտպան, խիստ կարևորում եմ այս միջոցառումը:

Քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանությունը քաղաքական կարևորագույն օրակարգերից է ու իմ բացարձակ սատարումն եմ հայտնում այսպիսի ցանկացած նախաձեռնությանը:

Կոչ եմ անում մասնակցել վաղվա միջոցառմանն ի աջակցություն համընդհանուր իրավունքների համար պայքարող անձանց ազատության իրավունքի»: