Foto

Սլովակիան կարող է դատի տալ ԵՄ-ին՝ ռուսական գազի մատակարարումը դադարեցնելու ծրագրերի համար

Սլովակիան քննարկում է ԵՄ-ին դատի տալու հնարավորությունը Ուկրաինայում պատերազմի հետևանքով 2028 թվականից ռուսական գազի մատակարարումը դադարեցնելու իր ծրագրերի համար,հայտարարել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

«Հաջորդ շաբաթ կառավարությունը կքննարկի մի փաստաթուղթ, որտեղ մենք կքննարկենք դատական հայց ներկայացնելու հնարավորությունը», - ճեպազրույցի ժամանակ ասել է Ֆիցոն՝ չհայտնելով, թե կոնկրետ ինչ իրավական հիմքի վրա են սկսելու գործընթացը:

Սլովակիան և Հունգարիան քննադատել են ԵՄ գործադիր մարմնի՝ ռուսական էներգետիկայից փուլ առ փուլ հրաժարվելու ծրագրերը, քանի որ երկուսն էլ դեռևս մեծապես կախված են Մոսկվայից գազի և նավթի մատակարարումներից և վախենում են, որ ավելի թանկ այլընտրանքները կվնասեն իրենց տնտեսություններին։

ԵՄ էներգետիկայի նախարարներն անցյալ ամիս աջակցել էին մինչև 2028 թվականի հունվարը ԵՄ-ում ռուսական նավթի և գազի ներմուծումը փուլ առ փուլ դադարեցնելու առաջարկին: Վերջնական կանոնները ԵՄ երկրները պետք է բանակցեն Եվրախորհրդարանի հետ, որը դեռևս քննարկում է իր դիրքորոշումը: