ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները «ԲՐԱԴԵՐՍ» ՍՊԸ-ին պատկանող հրուշակեղենի արտադրամասում իրականացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արագածոտնի մարզ, Նոր Երզնկա բնակավայր):
Մասնավորապես՝
-արտադրամասի մուտքային հատվածի պատի, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
-առաստաղի մի հատվածը եղել է ոչ նորոգ վիճակում, առկա են եղել բորբոսի և կեղտի կուտակումներ, մասնիկների թափվելու վտանգ:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։









