Foto

Մերձկասպյան երկրները կստորագրեն համագործակցության վերաբերյալ 11 նոր փաստաթուղթ․ Իրանի ԱԳ փոխնախարար

Մերձկասպյան երկրների ղեկավարների գագաթնաժողովում կստորագրվի համագործակցության վերաբերյալ 11 փաստաթուղթ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին, գրել է ԻՌՆԱ-ն։

Գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականին Թեհրանում։ 

Դիվանագետը նշել է, որ գագաթնաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։