Foto

Մոսկվան կնվազեցնի Լեհաստանի դիվանագիտական և հյուպատոսական ներկայությունը Ռուսաստանում

Մոսկվան կնվազեցնի Լեհաստանի դիվանագիտական ​​և հյուպատոսական ներկայությունը Ռուսաստանում, ասել է երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Որպես փոխադարձ միջոց՝ ռուսական կողմը կնվազեցնի Լեհաստանի դիվանագիտական ​​և հյուպատոսական ներկայությունը Ռուսաստանում», - նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ավելի վաղ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին, ելույթ ունենալով Սեյմում, հայտարարել էր, որ Վարշավան որոշել է փակել Ռուսաստանի վերջին գործող գլխավոր հյուպատոսությունը Գդանսկում։