Foto

Ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի եկամուտների հավաքագրման և գույքի կառավարման բաժնի պետը

Այսօր ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի եկամուտների հավաքագրման և գույքի կառավարման բաժնի պետ Արմեն Այվազյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեից 24news-ին հաստատեցին, որ համայնքապետարանի պաշտոնատար անձը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք ստանալու մեղադրանքով։

Հասմիկ Սարգսյան