Foto

ՀՀ-ն և Վրաստանը քննարկել են տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։

Այցի ընթացքում նախարարն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ մակարդակներում։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկու երկրների տնտեսական օրակարգին վերաբերող մի շարք այլ հարցերի շուրջ։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։