Կանադայի վարչապետ Մարկ Քարնին շաբաթ օրը հաստատել է, որ ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի մասնակցությամբ հակամաքսային գովազդի համար, հաղորդում է AFP-ն։
Թրամփը հայտարարել է որ ևս 10 տոկոսով կբարձրացնի կանադական ապրանքների մաքսատուրքերը և կդադարեցնի բոլոր առևտրային բանակցությունները այն բանից հետո, ինչ նա անվանել է մաքսատուրքերի դեմ ուղղված «կեղծ» գովազդային արշավ։
«Ես ներողություն խնդրեցի նախագահից։ Նախագահը վիրավորված էր», - Հարավային Կորեայի Կյոնջու քաղաքում լրագրողներին ասել է Քարնին։
Նա հավելել է, որ առևտրային բանակցությունները կվերսկսվեն, երբ ԱՄՆ-ն «պատրաստ» լինի։









