Foto

Մերի Միսակյանը երկամարտի բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Հայաստանի ներկայացուցիչ Մերի Միսակյանը երկամարտի բրոնզե մեդալ նվաճեց Ալբանիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։

69 կգ քաշայինների պայքարում նա հավաքեց 210 (92+118) կգ և գրավեց երրորդ տեղը։ Հրում վարժությունում Մերի Միսակյանը  նվաճեց փոքր արծաթե մեդալ։