Foto

Ադրբեջանում երկրաշարժ է եղել

Ադրբեջանի Իսմայիլիի շրջանում 3.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Նշվում է, որ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 18:03-ին։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 4 կմ խորության վրա։