Foto

Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Արմավիր քաղաքում. կեղտաջրերը լցվում են շենքերի նկուղներ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, հակասանիտարական ու գարշահոտ վիճակ է ստեղծվել Արմավիր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի 8-րդ և 10-րդ շենքերի բակային հարվածներում, նկուղներում, խաղահրապարակներում ու անգամ բնակիչների կողմից ստեղծված փոքրի այգիներում։Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն ասում էին.

«15 օր է՝ գարշահոտ ենք շնչում, 15 օր է՝ ահազանգում ենք է՛լ «Վեոլիա ջուր», է՛լ Արմավիրի քաղաքապետարան, է՛լ Արմավիրի մարզպետարան, ոչ մի դրական պատասխան։ 15 օր է՝ չգիտենք էլ որ կառույցին դիմենք, որ էս գարշահոտ ու հակասանիտարական վիճակը վերացնեն։ Ով է տեսել՝ 21-րդ դարում նման փնթի աշխատաձև, որի կնքահայրը» մեծն Վեոլիա ջուրն է։ Այ մարդ, կանոնավոր վճարումները կատարում ենք, առանց տրտնջալու, նույնիսկ այն դեպքում ենք վճարում, երբ մեր խնդիրները, կապված ջրի հետ, կամ ինքներս ենք լուծել, կամ մեր Արմավիրի նախկին քաղաքապետ, ներկայիս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հիմա պարոն Խուդաթյանին մեր քաղաքից տեղափոխեցին, ուրախ ենք, գոհ ենք, որ վարչապետը գնահատեց նրա աշխատանքը ու ավելի բարձր և պատասխանատու պաշտոնի նշանակեց, ու նրա՝ Արմավիրի քաղաքապետի պաշտոնից  տեղափոխվելուց հետո մեր էս ամբողջ թաղամասն իր երկու 5-հարկանի շենքերով ու սեփական տներով հայտնվեց քարե դարում։

15 օր է՝ «Վեոլիա ջուր»-ն ու Արմավիրի քաղաքապետարանն իրար վրա են գցում, իսկ այդ ընթացքում ամբողջ կեղտաջրերը հոսում են ոչ միայն շենքերի դիմացով, այլ նաև լցվում են նկուղներ։ Առանց չափազանցության, անտանելի հոտը հասնում է մինչև 3-րդ հարկի տներ։ Դե խաղահրապարակներում ու փոքրիկ այգիներում էլ խոսք լինել չի կարող. կամ պիտի հակագազով շրջես, կամ էլ պիտի ընդհանրապես դուրս չգաս փողոց։ Հիմա էստեղից միակ հույսներս ում վրա որ կապում ենք՝ Դավիթ Խուդաթյանն է։ Ուզում ենք ինքը կանգնի մեր թիկունքին ու Արմավիրի քաղաքապետարանին, «Վեոլիա ջրին» պարտավորեցնի գան էս անտանելի, ամեն պահի համաճարակի վտանգով լի տարածքում ոչ միայն կեղտաջրերը վերացնեն, այլ նաև փոխեն հին, սովետական տարիներից կառուցված, մի քանի մետր երկարությամբ ջրահեռացման խողովակները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։