Foto

Լեջան գյուղում այրվել է անասնակեր

Նոյեմբերի 1-ին, ժամը 11։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեջան գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։25-ին, մարվել՝ 15։15-ին։ Այրվել է մոտ 450 հակ կուտակած անասնակեր։