ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Միխայիլ Պոպշոյին Մոլդովայի փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։
«Շնորհավորում եմ Միխայիլ Պոպշոյին Մոլդովայի փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի պաշտոններում վերանշանակվելու առթիվ։ Ակնկալում եմ մեր երկխոսության ակտիվացում՝ միտված երկկողմ համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև մեր երկրների ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունության ուղղությամբ ջանքերի մեկտեղմանը», - Х սոցիալական ցանցում գրել է Արարատ Միրզոյանը։









