Foto

Արմավիրի մարզում արցախցի տատիկ է որպես անհետ կորած որոնվում

Որպես անհետ կորած որոնվում է Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչ, 75–ամյա Ժաննա Անտոնյանը։

NEWS.am–ին համայնքից պատմեցին, որ կինը կորել է երեկ ցերեկը, մինչեւ այս պահը ոստիկանությունը գյուղացիների հետ որոնում է Արցախից բռնի տեղահանված կնոջը։

«Այս պահին տեսախցիկներն ենք ուսումնասիրում, փնտրում ենք։ Կինն առողջական խնդիրներ ունի, հիշողության հետ կապված եւս»,– հայտնեցին համայնքապետարանից։