Foto

Թալինում պահածոյացաված վարունգից թունավորվել են ընտանիքի 5 անդամներ, այդ թվում 2 երեխաներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը  02։10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Թալինի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել են Թալին քաղաքի Թումանյան փողոցի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ պահածոյացված վարունգ ուտելու հետևանքով «Սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխել ընտանիքի 5 անդամների։

Հիվանդանոց տեղափոխվածներն են Արագածոտնի մարզի բնակիչներ 59-ամյա Մանուշ Ղ․-ն, 35-ամյա Ռիմա Մ․-ն,  13-ամյա Ա․ Ղ․-ն, 37-ամյա Գարիկ Ղ․-ն և 3-ամյա Ա․ Ղ․-ն։ Նշված անձինք թունավորումը ստացել են հոկտեմբերի 26-ին ժամը 22։00-ի սահմաններում իրենց տանը, իրենց կողմից պատրաստված պահածոյացված վարունգը ուտելու հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին։