Միացյալ ավիաշինական կորպորացիան (Ռոստեխի մասն է) Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը պետական պաշտպանական պատվերի շրջանակներում նոր Սու-35Ս ինքնաթիռների խմբաքանակ է մատակարարել։ Ինքնաթիռներն ուղարկվել են իրենց ծառայության վայրեր, դրանց ճշգրիտ թիվը չի նշվում, հաղորդում է «Կոմերսանտը»։
«Ռոստեխ»-ը հայտնել է, որ կործանիչներն ավարտել են գործարանում գետնային և թռիչքային փորձարկումները: Պետական կորպորացիան հավելել է, որ ինքնաթիռների արտադրողները «վստահորեն ավելացրել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության համար ժամանակակից մարտական ինքնաթիռների մատակարարման տեմպը»:
«Այս տարի մենք նախատեսում ենք մատակարարել օպերատիվ-մարտավարական և ռազմական տրանսպորտային ինքնաթիռների հաջորդ խմբաքանակը», - բացատրել է կորպորացիայի գործադիր տնօրեն Վադիմ Բադեխան։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մարտ և մայիս ամիսներին Սու-35Ս կործանիչների խմբաքանակներ է ստացել կորպորացիայից: Ավեի վաղ պետական կորպորացիան ռազմական գերատեսչությանը մատակարարել է նաև Սու-34 կործանիչ-ռմբակոծիչներ: Հունիսին հաղորդվել էր, որ կորպորացիան և Պաշտպանության նախարարությունը վերանայում են ինքնաթիռների համար ոչ շահավետ պայմանագրերը:









