🇦🇲🇦🇿 Ադրբեջանական գազի վկաները։ Տեսե՛ք, Երևանում տեղի է ունենում «Եվրանեսթ»-ի հերթական նստաշրջանը, որի շրջանակներում ելույթ է ունենում Եվրոխորհրդարանի պատգամավորներից մեկը, ով բառացիորեն կոչ է անում Հայաստանին հրաժարվել ռուսական գազից և էլեկտրաէներգիայից ու օգնել Ուկրաինային։
Արդյո՞ք նման կոչերի ներքո հնարավոր է խոսել ինքնիշխանությունից։ Բայց իրականում ի՞նչ էր ասել այս պատգամավորը։ Նա պարզապես կրկնել է այն, ինչը ժամանակին ասում էր ֆելդմարշալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
Տեսեք, 2024 թվականի ապրիլին նա ասում էր՝ «Ի՞նչ է, Ադրբեջանական գազը թունավո՞ր է, որ չգնենք»։ Իսկ ահա նույն թվականի հուլիսին հայտարարում է. «Ռուսական գազից մի օր պետք է հրաժարվենք, որ անկախ ապրենք»։
Այսինքն, ռուսական գազից հրաժարվում է, ադրբեջանական գազը գնում, որպեսզի անկախ լինի... Արդյո՞ք կա երաշխիք, որ Ադրբեջանը մեր նկատմամբ չի կիրառի նույն մոտեցումը, ինչ կիրառեց Արցախում՝ Լաչինի միջանցքի շրջափակման ժամանակ, երբ որ գազը ևս անջատեց։
Ահա սա է «չորրորդ հանրապետության» իրականությունը՝ կախվածություն ադրբեջանական գազից։
 
                 
                                








