Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ խմբագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին որոշումը։
Ըստ որոշման՝ Հայաստանի ԱԳ նախարարի տիկնոջը՝ Գոհար Աբաջյանին ներառել են Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողովում։
Գոհար Աբաջյանը վերջերս նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն: Հանձնաժողովում ևս մեկ «նորեկ» կա՝ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը, ով նախորդ տարի ազատվել էր այդ պաշտոնից: Անդրեասյանը վերջերս դարձել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը։
 
                 
                                








