Foto

ԱԽ քարտուղարը Լիբանանի պետանվտանգության տնօրենի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիբանանի պետական անվտանգության գլխավոր տնօրեն Էդգար Լավանդոսի հետ:

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Լիբանանի միջև առկա ավանդական բարեկամական կապերը ու դրան համահունչ երկկողմ հարաբերությունների բազմաոլորտ զարգացման կարևորությունը:

Հանդիպմանը քննարկվել է Մերձավոր արևելքում տիրող անվտանգային իրավճակը, ինչպես նաև անվտանգության ոլորտում Հայաստան-Լիբանան համագործակցության հեռանկարները: