Foto

Արհամարհե՛ք Փաշինյանի՝ Հովհաննավանքում հակաեկեղեցական արշավը․ Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը գրում է․

«Դիմում եմ ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրողներին և հանրային գործիչներին, ովքեր հաճախ շատ կարևոր գործ են անում՝ բացահայտելով իշխանության անօրինությունները, կեղծիքները և կառավարման խեղաթյուրված մոդելը։

Այս օրերին իշխանությունը ակտիվորեն շարունակում է իր հակաեկեղեցական արշավը՝ նոր թափով ու գործողություններով։

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Հովհանավանքում անցկացնել հերթական միջոցառումը, որը նույնիսկ աղերս չունի հոգևոր կյանքի հետ։ Այն սոսկ քաղաքական միջոցառում է։

Կոչ եմ անում լրատվամիջոցներին՝ արհամարհել հակաեկեղեցական այս ու մյուս բոլոր նախաձեռնությունները և չծառայել հակահայկական օրակարգերին։
Թող նման փորձերը մարեն հասարակության անտարբերության մթնոլորտում։

Փոխարենը առաջարկում եմ տարածել և լուսաբանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունությունն ու այդ նույն օրը կայանալիք պատարագը։

Եկե՛ք միասին այդ օրը լինենք Էջմիածնում՝ մասնակցելու պատարագին և միասնաբար վկայելու, որ մեր հոգևոր արժեհամակարգը վեր է քաղաքական շահերից ու իշխանական սադրանքներից»։