Foto

Դատախազությունը ստացել է Հովհաննավանքի բռնազավթման վերաբերյալ «Հայաքվեի» հաղորդումը

Դատախազությունը ստացել է Հովհաննավանքի բռնազավթման վերաբերյալ «Հայաքվեի» ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը և օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։ Այս մասին 24News-ին հայտնեցին դատախազությունից։

Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարել էր, որ հաղորդում են ներկայացրել Դատախազություն․

«Հաղորդումը վերաբերում է նրան, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վերազանցելով իր լիազորությունները և չարաշահելով դրանք, այն օգտագործել է՝ միջամտելու համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեության մեջ»,- նշել էր նա։

Հասմիկ Սարգսյան