Foto

Արմեն Գրիգորյանն ու Շվեյցարիայի ազգային անվտանգության խորհրդականը քննարկել են միջազգային անվտանգային զարգացումները

Բահրեյնում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեյցարիայի ազգային անվտանգության խորհրդական Գաբրիել Լյուխինգերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

Արմեն Գրիգորյանն ու Գաբրիել Լյուխինգերը քննարկել են բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև գալիք միջոցառումների շրջանակներում համագործակցության և դրանցում մասնակցության հնարավորություններին:

Կողմերը քննարկել են նաև միջազգային անվտանգային զարգացումները: