Foto

Կրասնոդարի երկաթուղում ահաբեկչություն է կանխվել

Կրասնոդարի երկաթուղում ահաբեկչական հարձակում է կանխվել, ուկրաինամետ ահաբեկչական կազմակերպության գործակալ է ձերբակալվել, հայտնել է Կրասնոդարի երկրամասի գծով ԱԴԾ վարչությունը։

«Կրասնոդարի երկրամասի գծով ՌԴ ԱԴԾ վարչությունը Կրասնոդար քաղաքում ահաբեկչական հարձակում է կանխել, որը ծրագրում էր իրականացնել 1981 թվականին ծնված ՌԴ քաղաքացին», – ասվում է հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ տղամարդը «նախաձեռնողաբար կապ է հաստատել ուկրաինամետ ահաբեկչական կազմակերպության ներկայացուցչի հետ», որի հանձնարարությամբ հրկիզող խառնուրդ է պատրաստել՝ երկաթուղու վրա էլեկտրական սարքավորումները հրկիզելու համար։ Հանցագործության վայրին մոտենալիս նրան ձերբակալել են Կրասնոդարի երկրամասի գծով ԱԴԾ վարչության աշխատակիցները։ Տուժածներ չկան, վնաս չի հասցվել։

Քրեական գործ է հարուցվել 30-րդ հոդվածի 1-ին մասի, 205-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչական հարձակման նախապատրաստում) և ևս երեք հոդվածների հատկանիշներով։