Foto

«Սևան ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճում՝ հայտնաբերել են ապօրինի 67 հատ խեցգետնաորսիչ

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճում՝ Հայրավանքին հարող տարածքում, հայտնաբերել են ապօրինի 67 հատ խեցգետնաորսիչ և 18 հատ ձկնորսական ցանց։ 


Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, 18 հատ խեցգետին բաց է թողնվել լիճ:


Հիշեցնենք, որ Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N865-Ն որոշմամբ սահմանված է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները, ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները, համաձայն որի 2025 թվականի համար Սևանա լճում խեցգետին կենդանատեսակի արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել, իսկ սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա։