Foto

Ոսկու գինը նվազել է

Հոկտեմբերի 27-ին միջազգային շուկաներում ոսկու գինը նվազել է մինչև մոտ 4050 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց՝ կորցնելով շուրջ 2.1 տոկոս իր արժեքից։ Investing-ի տվյալներով՝ որոշ պահին մետաղի արժեքը հասել է օրական նվազագույն՝ 4028 դոլարի։ Վերջին 10 օրում ոսկին էժանացել է գրեթե 10 տոկոսով՝ 4400 դոլարից ի վեր։


Փորձագետների կարծիքով՝ գների անկումը պայմանավորված է շուկաների արձագանքով՝ կապված ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հնարավոր առևտրային համաձայնագրի սպասման հետ։ Ինչպես հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, կողմերը մոտ են «շրջանակային պայմանագրի» ստորագրմանը, որը կարող է հաստատվել ԱԹԵԽ գագաթնաժողովի ընթացքում։

Հիշեցնենք, որ հենց այս երկու գերտերությունների միջև առևտրային լարվածությունն էր հոկտեմբերի կեսերին հասցրել ոսկու գինը պատմական բարձրակետերի։ Թեև այժմ շուկան անցնում է շտկման փուլ, Bank of America-ի վերլուծաբանները դեռ կանխատեսում են, որ 2026-ին ոսկին կարող է թանկանալ մինչև 5000 դոլար մեկ ունցիայի դիմաց, իսկ արծաթը՝ մինչև 65 դոլար։