Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում հոկտեմբերի 28-ին ժամը 10:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից՝ հանրությանը խնդրելով չանհանգստանալ։
 
                 
                                








