Foto

Պարեկներին կաշառք առաջարկած վարորդը ձերբակալվել է


Հոկտեմբերի 23-ին ծառայություն իրականացնելիս` Վայոց ձորի մարզի պարեկները ժամը 9-ին Երևան-Մեղրի ճանապարհին կանգնեցրել են «Ֆոտոն» մակնիշի մի բեռնատար, որի վարորդն ամրակապված չէր: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:


Վարչարարություն չիրականացնելու համար 51-ամյա վարորդը պարեկներին կաշառք է առաջարկել:

Նա ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վայքի բաժին։


Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե։